Սիրելի տիկին Լեա Բուտրոս-Ղալի,
Մեծ ցավով տեղեկացա Բուտրոս Բուտրոս-Ղալիի մահվան մասին:
Նա մշտապես կհիշվի, որպես 20-րդ դարի երկրորդ կեսի միջազգային հարթակի ամենահեղինակավոր անձանցից մեկը` որպես կարկառուն պետական գործիչ և փայլուն դիվանագետ, ով բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարությունը, հմտորեն առաջնորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, անմնացորդ նվիրվածությամբ իր հարուստ գիտելիքներն ու փորձը ի սպաս դրեց աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանը և բարեկեցությանը:
Ես պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու այս բացառիկ մարդուն` Բուտրոս Բուտրոս-Ղալիին, որի հետ հանդիպումներից մնացել են ամենաջերմ և վառ հիշողություններ:
Կարդացեք նաև
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Ձեզ, Բուտրոս Բուտրոս-Ղալիի ընտանիքին, ընկերներին, գորընկերներին և բոլոր նրանց, ովքեր սգում են այս կորուստը:
Խորին հարգանքով`
Էդվարդ Նալբանդյան