Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ԵՄ ծրագրով հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ

Փետրվար 17,2016 16:59

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, 2012թ. ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով մշակվել է «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» ծրագիրը և ներկայացվել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ, որն իրականացնելու համար ստացել են դրամաշնորհ, որից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել՝ Եվրոպական միության պատվիրակությանը որպես տուժող ճանաչելու մասին, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մնո says:

    Անունները չկան, ,,բարձր հովանավորները,, չեն երեւում (պարզ է որ շարքայինները նման բան չեին կարող անել), կալանավորվելու մասին չի խոսվում: Ստացվում է` х անձիք հափշտակել են x գումար իսկ ոստիկանությունը, ահա տեսեք, ինչ մեծ գործ է անում! Ինչ՜ը տեսնենք, եղբայր! Իհարկե, անմիջապես կպատասխանեն – ,,հետաքննության շահերից ելնելով …,, Էհ, այդքան էլ մի ասեք՝ գաղտնի շահերից ելնելով!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29