Մարտի 11-ից 28-ը Մոսկվայում կայանալիք շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարում հետաքրքիր նորարարություն է կիրառվելու: Մասնակիցներն առանձին խցիկից համառոտ կմեկնաբանեն խաղային դրվագները: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Մոսկվայում ՖԻԴԵ-ի ներկայացուցչության ղեկավար Բերիկ Բալգաբաեւը եւ նշել, որ մեկնաբանությունների ձեւաչափը պարզ կդառնա ավելի ուշ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ