Արձագանք «Առավոտի» «Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է որոշել, թե ով պետք է լինի սահմանամերձ Բերքաբերի դպրոցի տնօրենը» հրապարակմանը:
Համաձայն ՀՀ օրենսդրության, հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրությունները համակարգում են մարզպետները: Ըստ սահմանված դրույթների, վերջնական որոշումը հաստատում է փոխվարչապետը, որն օրենսդրության ընդունման պահին տարածքային կառավարման նախարարն էր:
Փոխվարչապետի պաշտոնը միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի կողմից ստանձնելուց հետո օրենսդրության այդ դրույթը չի փոխվել, որի արդյունքում որոշումները դե յուրե ստորագրում է Վաչե Գաբրիելյանը՝ բացառապես հենվելով Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության եզրահանգման վրա:
Այս առումով դպրոցների տնօրենների ընտրության վերաբերյալ բոլոր հարցերը հարկ է ուղղել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն և մարզպետներին:
Կարդացեք նաև
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն