Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը հանդիպել է ԲՀԿ խմբակցության անդամների հետ: Հանդիպումը բավականին երկար տեւեց՝ 2 ժամից ավելի:
Բայց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք դեռ չունեն որոշում, թե ինչպես են քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը:
Վահան Բաբայանը չհրապարակեց, թե ինչ հարցեր էին այդքան երկար քննարկում օմբուդսմենի թեկնածուի հետ՝ ասելով, որ դա մամուլի համար չէ, իրենց ներքին հարցերն են:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ դրակա՞ն եք տրամադրված Թաթոյանի թեկնածության նկատմամբ՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «Անձի խնդիր ընդհանրապես չի քննարկվում, յուրաքանչյուր անձ ունի իր հեղինակությունն ու իր կարողությունը: Ավելի շատ քաղաքական մոտեցումներ պետք է լինեն: Խմբակցությունը դեռ պետք է քննարկում անցկացնի եւ որոշեն»:
Թե կլինի՞ միասնական դիրքորոշում, թե անհատական քվեարկություն՝ Վահան Բաբայանը չկարողացավ կոնկրետ պատասխանել. «Մենք որոշում չունենք: Այսօր աշխատանքային հանդիպում էր»:
Մեր հարցին՝ որեւէ հակասություն ունե՞ք իր հետ՝ Վահան Բաբայանը պատասխանեց. «No comment»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ