Ստամբուլում կայացած Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Ֆեներբախչեից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դմիտրի Տարասովը հենց խաղադաշտում հանել է մարզաշապիկը, որի տակից հագած երկրորդ շապիկի վրա եղել է Վլադիմիր Պուտինի նկարը՝ «Ամենաբարեկիրթ նախագահը» մակագրությամբ:
Ինքը՝ ֆուտբոլիստը, իր այդ քայլը բացատրել է այսպես. «Նա իմ նախագահն է եւ ես նրան հարգում եմ: Որոշել էի ցույց տալ, որ ամենուր նրա հետ եմ եւ պատրաստ եմ աջակցել: Շապիկիս վրա գրված է այն, ինչ ցանկանում էի ասել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Р-спорт-ի