Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի գործով Թաթոյանին հարցրել եմ՝ սա դո՞ւ ես գրել, երաշխավորում է, որ ինքը չի գրել». Ալ. Արզումանյան

Փետրվար 17,2016 15:55

Փետրվարի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը հանդիպել է «Ժառանգություն» խմբակցության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են Թեւան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուբեն Հակոբյանը:

Ըստ Թեւան Պողոսյանի, խմբակցության բոլոր անդամները տեղեկացված են եղել հանդիպման մասին, բայց Զարուհի Փոստանջյանը չի մասնակցել:

Ռուբեն Հակոբյանը գոհ էր հանդիպման արդյունքներից, բայց թե ինչպես է քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը, դեռ չի որոշել:

Ալեքսանդր Արզումանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես մի քանի հարցեր եմ բարձրացրել եւ այդ հարցերի պատասխանների հիման վրա արդեն որոշում կկայացնեմ: ԱԺ-ում քննարկմանը այդ հարցերի պատասխանների ակնկալիք ունեմ: Ինձ պատասխանեց, ընդհանուր առմամբ բավարարված եմ»:

Մենք ճշտեցինք՝ տրամադրությունը նրա թեկնածության նկատմամբ դրակա՞ն է՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Համենայնդեպս, բացասական չի: Դեռ կան հարցեր: Իշխանական-չիշխանական թեկնածուի հարց չի: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում իր՝ ՀՀ ներկայացուցչի տեղակալ լինելու հարցն է, իսկ ես այս պահի դրությամբ երկու հարց ունեմ ՄԻԵԴ-ում: Ինձ հետաքրքրում է՝ շահերի բախման խնդիր կա՞, թե՞ չէ»:

Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ կոնկրետ գործերի հետ կապված Արման Թաթոյանի մասնակցության վերաբերյալ ճշտումներ է անում, իր վերաբերմունքն ըստ այդմ էլ կարտահայտի. «Ես Մարտի 1-ի գործով իրեն հարցրել եմ՝ սա դո՞ւ ես գրել, ինքը երաշխավորում է, որ ինքը չի գրել: Հարցրել եմ՝ ո՞վ է գրել: Ես մի կողմ եմ, ինքն էլ է կողմ, բայց հակադիր կողմեր ենք, դա կոնֆլիկտ է արդեն: Այդ կոնֆլիկտը ոնց որ թե լուծվում է, որովհետեւ ինքը բերում է փաստարկներ: ԱԺ նիստի ժամանակ կտեսնենք՝ ինչքան համոզիչ կհնչեն իր փաստարկները, ըստ այդմ էլ կորոշենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29