Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. «Դոլմամա» ՍՊԸ-ն եւս ունի իր շահը»

Փետրվար 17,2016 15:36

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում փետրվարի 17-ին դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվում էր «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ն ընդդեմ «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի 3-րդ գործի քննությունը:

Ինչպես երեքշաբթի տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, այնպես էլ այսօր Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միջնորդեց, որպեսզի կրկնակի փորձաքննություն նշանակվի եւ 3 գործերը 1 վարույթում միանան: Նա նաեւ միջնորդեց որպես երրորդ անձ ներգրավել «Դոլմամա» ՍՊԸ-ին. «Նշված տարածքի նկատմամբ գրանցված է անհատույց օգտագործման իրավունք «Դոլմամա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով, գրանցված է 2004 թվականին, տրված է համապատասխան վկայական 99 տարով՝ համաձայն նոտարի կողմից վավերացած պայմանագրի: Այսինքն՝ օրենքով նախատեսված է, որ ամբողջ ընթացակարգը պահպանվել է: Նման պայմաններում ակնհայտ է, որ «Դոլմամա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը եւս ունի իր շահը»:

«Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարեց, որ չի առարկում, կողմը համարում է, որ անհրաժեշտ է գործերը միացնել 1 վարույթում: Սակայն, փորձաքննություն նշանակելու միջնորդությանը առարկում են, քանի որ գործը դատաքննության փուլում է, եւ պատասխանող կողմը չի հիմնավորել, թե ինչով է պայմանավորված ժամանակին ապացույցներ չներկայացնելը: Իսկ երրորդ միջնորդությունը թողեց դատարանի հայեցողությանը:

Միջնորդությունների կապակցությամբ դատական նիստը հետաձգվեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29