Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀԿ ես, ուզում ես բիզնես անես, կռուտիտ- մուտիտ անես, գնա՛ վապշե էս դաշտից». ԱԺ լսումներ (Տեսանյութ)

Փետրվար 17,2016 15:35

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը «Հասարակական կազմակերպությունների մասին» նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ էր կազմակերպել:

Նախագծով ՀԿ-ները արդեն կարող են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, բայց նրանց համար հարկային որեւէ արտոնություն սահմանված չէ: Հիշեցնենք, որ ՀԿ-ները դժգոհում էին նաեւ ֆինանսական հաշվետվությունից: Մինչդեռ լսումների ժամանակ այդ մասով առանձնապես դժգոհություններ չեղան, քանի որ նախագծում ամրագրել են՝ հանրային միջոցներից սնվող ՀԿ-ները միայն պետք է հաշվետվություն տան:

Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանն իր ելույթում ասաց, որ դա շատ լավ է, որ բիզնես էլ են անելու. «Ես, ենթադրենք, ուզում եմ փորձագիտական լաբորատորիա էլ ունենալ, լավ բան, բայց եթե ես շաուրմայանոց բացեմ՝ չի՞ գա ինձ ասի: Իսկ աուդիտը ավելորդություն է բացարձակապես: Ես հարկայինի մասով ոչ մի խնդիր չունեմ, էլեկտրոնայինով հարկվում եմ ու սուսուփուս իմ գործն անում, ինձ ոչ մեկը ոչ չոռ է ասում, ոչ բան: Չկա տենց բան, որ չոռ ասեն, ով էլ ասում է՝ հեքիաթներ է պատմում: Այո, ՀԿ-ները պիտի հաշվետվություն տան, որովհետեւ ՀԿ էլ կա, ՀԿ էլ կա: ՀԿ կա՝ մենակ անունն է, ինքը ամպագոռգոռ ելույթներ է ունենում, գոռում է, ՀԿ էլ կա, որ վիզ է դնում, չարչարվում է ու ոչ մի տեղ չի երեւում: Մենք կռուտիտ, մուտիտ անող ազգ ենք: Օրենքով տրված է ձեռնարկատիրական գործունեություն, չես ուզում՝ մի արա: ՀԿ ես, ՀԿ-ություն արա, եթե ուզում ես բիզնես անես, կռուտիտ, մուտիտ անես, գնա վապշե էս դաշտից, մի աղավաղեք իմ անունը: Գրանտակերներ ունենք, գրանտ են ուտում, ոչ մի բան չեն անում: Հարցնում ենք՝ ինչ ես անում, ասում ա՝ համազգային հարցեր ենք լուծում: Տո այ ախմախ, ասա ինչ ես անում»:

Ըստ Աշոտ Միրզոյանի, այս նախագծով կես քայլ առաջ են գնացել:

Նախագծի համաձայն, եթե կամավորները ՀԿ-ում աշխատում են շաբաթական 5 օր, պետք է նրանց հետ կնքվի աշխատանքային պայմանագիր, տրվի աշխատավարձ: Աշոտ Միրզոյանի խոսքերով՝ «կարող ա ես մի կիլո կանֆետ եմ տալիս, ո՞վ է խանգարում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29