Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿ-ները՝ կահույքի վրա դրված ծաղկաման. «Պետք եղած ժամանակ մեջտեղ քաշեն, պետք եղած ժամանակ փակեն, որ չերեւա». (Տեսանյութ)

Փետրվար 17,2016 15:07

Այսօր ԱԺ-ում Հասարակական կազմակերպությունների մասին խորհրդարանական լսումների ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հարցրեց, թե ինչո՞ւ են սահմանափակումներ մտցնում ՀԿ-ների՝ դատարան դիմելու հետ կապված. «Սահմանադրական դատարանի 2010-ի սեպտեմբերի 7-ի դիրքորոշումները չեն արտացոլվում նախագծի մեջ, ես ուզում եմ հասկանալ պատճառը»:

Arpine Hovhannisyan - Elinar Vardanyan 2Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ այդ հարցը բավարար չափով ուսումնասիրված չէ, լրացուցիչ ուսումնասիրություններով այդ հարցին կանդրադառնան Դատավարական օրենսգրքով նաեւ. «Հարցը պետք է անհատական ուսումնասիրել, որպեսզի տեսնենք՝ որ ՀԿ-ներն իրավունք պետք է ունենան գնալ դատարան: Բոլոր երկրներում էլ կան որոշակի սահմանափակումներ»:

Արթուր Սաքունցը զարմացավ՝ այդ ի՞նչ պետք է ուսումնասիրի գործադիրը, երբ ՍԴ-ն արդեն ուսումնասիրել է. «Արդեն Սահմանադրական դատարանը գնահատել է»:

 

Stepan Grigoryan«Ա. Դ. Սախարովի անվան ՄԻՊ» ՀԿ ներկայացուցիչ Մերի Խաչատրյանն էլ պահանջեց հետաձգել այս օրենքի նախագիծն ամբողջությամբ եւ հանել օրակարգից:

Նրա խոսքերով՝ «ՀՀ-ն ունի պարտավորություն ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի առաջ: ԵԽ 2004-ի բանաձեւով ասվում է՝ առավելապես բնապահպանական հարցերով ՀԿ-ների համար արդարադատության համակարգի մատչելիությունը պետք է սահմանված լինի օրենքով, իսկ ՄԱԿ-ի կոնվենցիայով պարտավորվող պետությունները պարտավոր են ապահովել արդարադատության մատչելիության իրավունքը բոլոր անձանց, իսկ անձանց մեջ մտնում են նաեւ իրավաբանական անձինք»:

Նա նաեւ հարցրեց՝ ՀԿ անդամների կամավորական աշխատանքը համարվելո՞ւ է աշխատանքային ստաժ, թե՞ ոչ: Բուհերն ավարտածները կուզենան ստաժ ունենան: Փոխնախարարը պատասխանեց, որ շաբաթական 5 եւ ավելի օր աշխատելու դեպքում կհամարվի աշխատանքային ստաժ, քանի որ պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր:

Levon_Barsegyan_2

Նախագծով նախատեսվում է, որ ՀԿ-ները կարող են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, ուստի Մերի Խաչատրյանը հարցրեց՝ ՀԿ-ները շահույթ չհետապնդող կազմակերպություններ են, իրենց համար հարկային արտոնություններ չի՞ նախատեսվում: Փոխնախարարը պատասխանեց, որ այդ մասին խոսք չկա, արտոնություն չի լինելու:

«Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի» նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքերով՝ ՀԿ-ները Հայաստանում ընկալվում էին ասես կահույքի վրա դրված մի ծաղկաման. «Պետք եղած ժամանակ մեջտեղ քաշեն, պետք եղած ժամանակ փակեն, որ չերեւա: Նախագծով սա ահագին կոտրվում է, տեղաշարժը լավ է»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29