ՀԿ-ների ֆինանսական հաշվետվության հարցը լուծել են, որոշել են, որ միայն հանրային միջոցներից սնվող կազմակերպությունները պետք է պարտադիր հաշվետվություն ներկայացնեն:
Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծի հետ կապված այսօր խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել:
Հիշեցնենք, որ նախագիծն քննարկվել էր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, բայց քննարկումների ժամանակ վիճահարույց էր ՀԿ-ներից ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու պահանջը, ուստի որոշվեց նախ հրավիրել լսումներ:
Լսումների ժամանակ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն ասաց, որ ֆինանսական հաշվետվության հարցը լուծել են, որոշել են, որ միայն հանրային միջոցներից սնվող կազմակերպությունները պետք է պարտադիր հաշվետվություն ներկայացնեն:
Կարդացեք նաև
Նախագծով նախատեսվում է, որ ՀԿ-ները կարող ենզբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց հարկային արտոնություններ նրանց համար չի սահմանվում:
Հելիսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց. «Մենք խնդիր ունենք լիազորությունների ընդլայնման: Թե հիմա պետական բյուջեից կստանա, թե բիզնեսից՝ դա չպետք է վերաբերի որեւէ մեկին: ՀԿ-ները ֆինանսներ չեն ստեղծում, ստեղծում են արժեքներ: Ֆինանսներ ստեղծողների համար պետությունը ի՞նչ քաղաքականություն է իրականացնում, որպեսզի նա շահագրգռված լինի ու ՀԿ-ներում գումար ներդնի, չունեք նման բան: Եթե, ասենք, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, «Սաշիկ Սարգսյան» հիմնադրամը դներ գումար՝ այսքան տոկոսով ազատվեր հարկային պարտավորությունից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ