Լրահոս
Օրվա լրահոսը

«Անօգնականության մասին ելույթ». Լեւոն Զուրաբյանը`Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Փետրվար 17,2016 14:20

«Դատարկ, ոչինչ չասող ճամարտակություններ, մարդու կողմից, ով խոսում է ժողովրդավարական ազատ եւ արդար ընտրությունների մասին, այն բանից հետո, երբ երկու ամիս առաջ ինքն է ահաբեկել ժողովրդին` պարտադրելով իր կամքը»,- այսպես է բնութագրում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը  փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը`սահմանադրական բարեփոխումների առիթով:

«Որեւէ նոր գաղափար չկար, դա անօգնականության մասին ելույթ էր: Ոչ մի կոնկրետ ծրագիր, առաջարկ, չկար»,- «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Հակադարձելով լրագրողի դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները այն գնահատեցին շատ կարեւոր, խորիմաստ ելույթ, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Իսկ դուք այլ բա՞ն էիք սպասում»:

Նա մի փոքրիկ «վերլուծություն» արեց Սերժ Սարգսյանի ելույթի արտաքին քաղաքականության մասով. «Թուրքիան եւ Ադրբեջանը անանցանելի ճահիճ է համարում մարդն, ով մի քանի տարի առաջ նախաձեռնել է ցյուրիխյան ուրացումը`ուրանալով ցեղասպանությունը»:

Հիշեցնենք, ՀԱԿ-ը`Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կողմ էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած  հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գործընթացին` բացառությամբ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կետի: Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում այս առնչությամբ նաեւ ասել էր, թե Սերժ Սարգսյանն ամեն ինչ ճիշտ է արել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29