Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստանն» ու ՀԱԿ-ը համաձայնության կգա՞ն

Փետրվար 17,2016 14:16

Այսօր երեկոյան արդեն պարզ կդառնա`մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաքի «գլխավոր հրամանատարը» կլինի ՀԱ՞Կ-ը, թե՞ «Նոր Հայաստանը»: Ինչպես հայտնի է, երկու քաղաքական միավորներն էլ հայտ էին ներկայացրել, երկուսն էլ Երեւանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն են ընդունվել:

Այսօր  «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողները ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին`ի վերջո ընդհանուր հայտարարի կգա՞ն ՀԱԿ-ն ու «Նոր Հայաստանը»: Լեւոն Զուրաբյանը մանրամասնեց, որ երեկ չէ առաջին օրը «Նոր Հայաստանի» ներկայացուցիչներ Գարեգին Չուգասզյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը ՀԱԿ գրասենյակ են գնացել, այնտեղ նրանց ասել են, որ ծրագիր ունեն, մանրամասնել են այդ ծրագիրը եւ առաջարկել են ավելորդ խնդիրներ չստեղծել ու միասնական միջոցառում անել: «Այսօր պիտի հանդիպենք, որ իրենց պատասխանը լսենք»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Իսկ այն, որ քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել երկու հայտերն էլ, Լեւոն Զուրաբյանը համարում է իշխանության կողմից սադրանք: Բայց վստահեցնում է` իշխանությունները չեն հաջողի, իրենք լուծումներ կգտնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29