Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը`ՀՀԿ-ին. «Եթե ուզում են սաղ մնան, թող ՀՅԴ-ի հետ չդաշնակցեն»

Փետրվար 17,2016 14:07

«ՀՀԿ-ականների տեղը ես էլ շատ երկար կմտածեի»,- այսօր «Փաստարկ» ակումբում այսպես արձագանքեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` արձագանքելով հարցին` իր կարծիքով ինչո՞ւ է ձգձգվում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շուրջ համաձայնությունը:

«Մի լավ, բարի խորհուրդ տամ ՀՀԿ-ականներին, թեեւ լավ կլինի, որ դրանից չօգտվեն` կնպաստի ռեժիմի արագ հեռացմանը»,-շարունակեց Լեւոն Զուրաբյանը` հիշեցնելով, որ ՀՅԴ-ն բազմամյա կուսակցություն է, պատմություն շատ է տեսել եւ դա ցույց է տվել մի բան. «ՀՅԴ-ի հետ դաշնակցել են ուժեր, որոնք կործանարար դերակատարում են ունեցել մարդկության պատմության համար, իրենք էլ կործանվել են»:

Նա օրինակներ էլ բերեց`դաշնակներն օգնեցին երիտթուրքերին` իշխանության գալ, երբ սուլթանը հետապնդում էր նրանց. «Հերիք չի ահավոր պատուհաս ու ողբերգություն բերեց մեր ժողովրդի գլխին` ինքն էլ կործանվեց»: Ապա նացիստական Գերմանիայի հետ Դաշնակցության համագործակցությունը:

«Միգուցե ՀՀԿ-ից ազատվելու ձեւը սա՞ է»,- տարակուսեց ՀԱԿ-ական գործիչը, այնուհանդերձ, ՀՀԿ-ականներին խորհուրդ տալով. «Եթե ուզում են սաղ մնան, թող ՀՅԴ-ի հետ չդաշնակցեն»:

Aravot.am-ի հարցին`երբ մի քանի տարի առաջ ՀԱԿ-ը դաշնակցում էր ՀՅԴ-ի հետ`քառյակի շրջանակներում, պատմությունը չէ՞ր հիշում, Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «Քառյակը դաշինք չի եղել, եղել է խորհրդարանական համագործակցություն որոշ պահանջների շուրջ` կենսաթոշակների ծրագրի, ավելացված արժեքի հարկի նվազեցման եւ այլն: Եռյակը արդեն դաշինք էր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29