Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան հայտարարություն. «Հայկական Վերածնունդ» բառերը ոչ մեկի սեփականությունը չեն»

Փետրվար 17,2016 13:39

Մի՛ զրպարտեք մեզ , մի՛ եղեք այդքան անհեթեթ

Երեկ Հայաստանից դուրս գործող, հանրությանը անծանոթ կառույցներից մեկը «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը հերթական անգամ մեղադրել է իրենց կազմակերպության անունը «գողանալու» մեջ ՝անցնելով կոռեկտության և պարկեշտության բոլոր սահմանները:

Նշված կառույցի մեղադրանքները որքան անտրամաբանական են, այնքան էլ՝ անհեթեթ: Եթե շարժվենք վերը նշած կառույցի տրամաբանությամբ,կամ ավելի շուտ՝ անտրամաբանությամբ , ապա նույն հաջողությամբ կարող ենք ասել , որ ԱՄՆ հանրապետականները պետք է մեղադրեն հայաստանյան հանրապետականներին իրենց կուսակցության անունը օգտագործելու, ավելին ՝«գողանալու» մեջ, կամ ասենք վրաց «Ազատ դեմոկրատները» նույն մեղադրանքը հնչեցնեն նույնանուն կուսակցության իրենց հայաստանցի գործընկերների նկատմամբ և այսպես շարունակ : Խոստովանենք՝ անհեթեթ է:

Հաջորդը՝ «Վերածնունդ » , «Հայկական Վերածնունդ » բառերը և բառակապակցությունները ոչ մեկի սեփականությունը չեն , դրանք համամարդկային և համազգային բովանդակություն ունեցող հասկացություններ են , որոնք օրենքի շրջանակներում կարող է օգտագործել յուրաքանչյուր կազմակերպություն : Իսկ մենք ոչ մի ապօրինի գործողություն չենք կատարել:

Երրորդ՝ պաշտոնապես հայտնում եմ , որ երբ գրեթե մեկ տարի առաջ մեր կողմից ընտրվել է «Հայկական Վերածնունդ» անվանումը, ընդհանրապես տեղեկություն չի եղել ,որ սփյուռքում գործում է նմանանուն կազմակերպություն: Սա խոսում է մի բանի մասին ,որ նշված կառույցը գոնե հայաստանյան լայն հանրությանը անհայտ է եղել, թե՛ իր գործունեությամբ և, թե՛ իր գաղափարներով ու նպատակներով : Ավելին՝ դատարկախոսելուց և դիմացինի վրա ցեխ շպրտելուց բացի, եթե նրանք իսկապես որևէ էական գործ կատարած լինեին, նրանց գոնե գոյության մասին տեղեկացված կլինեինք: Սրանից հետևություն՝ չէինք կարող, իրենց պնդմամբ , «գողանալ » այն , ինչը գործնականում գոյություն չուներ : Մենք հասկանում ենք , որ սփյուռքում ստեղծված այդ կառույցը ճանաչման խնդիր ունի և պատահական չէ , որ ժամանակ առ ժամանակ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հասցեին իրենց հնչեցրած ոչ կոռեկտ և անհեթեթ հայտարարություններով նպատակ ունեին հայաստանյան մամուլում «ռասկռուտկա» լինել՝ հագուրդ տալով իրենց փոքրիկ և նեղ անձնական ամբիցիաներին , այն է՝ մարդկանց տեղեկացնել իրենց գոյության մասին : Սակայն ցավում եմ, որ իրենց գոյությունը արդարացանում են ուրիշների վրա ցեխ շպրտելու միջոցով՝ օգտագործելով և աղավաղելով «վերածնունդ» բառի վեհ գաղափարը:

Չորրորդ՝ խոսել վերածնունդի մասին և արտահայտվել գռեհիկ ,ոչ կոռեկտ ,ինչպես իրենց թույլ են տվել սփյուռքի նշված կառույցի ներկայացուցիչները ,նշանակում է վարկաբեկվել հենց վերածնունդի գաղափարը և ի սկզբանե կասկածի տակ դնել նպատակի ազնվությունը: Այո՛, Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, որը, ի հեճուկս ամեն տեսակ չարախոսների և չարակամների, ընդամենը մի քանի օր անց՝ փետրվարի 21-ին, մեծ շուքով, հիմնադիր համագումարում կհայտարարի կուսակցություն դառնալու մասին: Մեր պատկերացրած վերածնունդը ոչ թե դիմացինի վրա ցեխ շպրտելն է, այլ համագործակցությունն է, ոչ թե ատելությունն է , այլ հանդուրժողականությունն է , մենք պայքարում ենք ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն , մեր պատկերացրած վերածնունդն ի տարբերություն շատերի, սկսում է մտածելակերպից, սկիզբ է առնում Հայաստանից, մենք չունենք նեղ անձնական ամբիցիաներ և պատրաստ ենք համագործակցել յուրաքանչյուրի հետ: Դրա վկայությունն են այն 160 կազմակերպություններն, որոնք միացել են մեզ: Խորհուրդս սփյուռքում գործող կազմակերպությանը, եթե իհարկե ձեր նպատակներն ազնիվ են, իսկապես պայքարում եք հանուն վերածննդի, ապա միացեք մեզ, որպես «վերածննդի» գաղափարախոսության իրական կրողներ, մենք պատրաստ ենք ներել:

Հ.Գ. Սփյուռքում գործող կազմակերպությունն իր տարածած հայտարարության մեջ խոսել էր նաև հայոց լեզվի հարուստ բառապաշարի մասին: Իսկապես, հայոց լեզուն այնքան հարուստ է, որպեսզի սփյուռքյան այդ կառույցի նման հայտարարությանը, որպես պատասխան, գտնեինք համապատասխան հայհոյախառն արտահայտչությունը, սակայն , որպես քրիստոնյաներ և իրական վերածննդի գաղափարները կրողներ կփորձենք ներել՝ զգուշացնելով, որ հաջորդ անգամ կրկնվելու դեպքում մեր պատասխանը կլինի շատ ավելի կոշտ: Ու վերջին խորհուրդը՝ մի՛ զրպարտեք մեզ, մի՛ եղեք այդքան անհեթեթ:

«Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման տեղեկատվության և քարոզչության մասի ղեկավար՝ Էդգար Առաքելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29