Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Գերավետյանը չի հասկանում, թե ինչի համար պետք է իր տունը տա Սամվել Մայրապետյանին

Փետրվար 17,2016 13:16

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննվում է «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ն ընդդեմ Տերյան 23 հասցեի բնակիչ Վարդան Գերավետյանի գործը: Ընկերությունը պահանջում է վերջինիս սեփականությունը դադարեցնել եւ հանձնել ՍՊԸ-ին: Պատասխանող կողմն էլ պնդում է, որ այդ կապակցությամբ բանակցություններ են ընթանում:

Փետրվարի 17-ին՝ դատական նիստից հետո, Վարդան Գերավետյանը Aravot.am-ի եւ «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց, որ դեռ նախորդ դատական նիստի ընթացքում «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ տեղյակ չէ բանակցություններից. «Ինձ համար շատ զարմանալի է պարոն Մայրապետյանի արհամարհանքը դեպի նախագահի վերահսկողությունը, որովհետեւ պարոն Սիրունյանը Մայրապետյանի ներկայացուցիչն է, եւ այն, ինչ որ ասում է պարոն Սիրունյանը, նշանակում է, որ ասում է պարոն Մայրապետյանը: Եթե նախագահի վերահսկողության հետ գնում են բանակցություններ, եթե նախագահի վերահսկողությունից եկել են, բնակարանները նայել են, եթե 20 հոգու առանձին-առանձին լսել են նրանց ցանկությունները, առաջարկները, այդքանից հետո պարոն Սիրունյանը երկրորդ անգամ բացահայտ ստում է, որ ինքը տեղյակ չէ»:

Վարդան Գերավետյանը համարում է, որ այսպես Սամվել Մայրապետյանի բացահայտ կերպով ասում է՝ անկախ նախագահի վերահսկողությունից, ինքն է Երեւանի տերը: Ըստ նրա, արդեն ժամանակն է, որ նախագահը Սամվել Մայրապետյանի մասին իր կարծիքը հայտնի. «Այսինքն՝ սա միանշանակ պնդում է, որ այսօր բազմաթիվ անգամ ասվում է, որ Սամվել Մայրապետյանը միգուցե իրեն նախագահի տեղ է դրել եւ Կենտրոնը յուրացնելով ցանկացած գործողությամբ անում է այն, ինչ ուզում է»:

Նա նշեց, որ իր գործով իր հետ հեռախոսազրույց են ունեցել, ինքը սկզբունքորեն չի գնացել. «Ինձ իրենք զանգել են, զրուցել են, ես իմ դիրքորոշումն ասել եմ, որ մինչեւ չներկայացվի նախագիծ, մինչեւ չապացուցվի, թե այդ շենքերի տեղը ինչ է կառուցվում, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչի համար պետք է իմ տունը տամ Սամվել Մայրապետյանին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29