Aravot.am-ի էլեկտրոնային հասցեին մի նամակ էր ստացվել, ըստ որի` Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի դասախոսները փետրվարի 15-ից դասադուլ են սկսել՝ տարվա սկզբից աշխատավարձ չստանալու պատճառով:
Ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը Aravot.am-ին պարզաբանեց, որ կապված ֆինանսական տարվա փոփոխության հետ աշխատավարձերն իսկապես մի փոքր ուշ են փոխանցվել, բայց բուհի աշխատակիցներն այն ստացել են պայմանագրով սահմանված ժամկետում՝ ամսի 15-ի դրությամբ:
«Մարդկանց մտահոգությունը հասկանալի էր՝ Նոր տարի, ծախսեր եւ այլն, բացի այդ վերջին երկու տարիներին աշխատավարձը նրանք միշտ ստանում են մինչեւ ամսի 5-ը: Ամեն դեպքում որեւէ խախտում չի եղել, եւ բուհի ոչ թե բոլոր դասախոսները, այլ մի 10-15 հոգի եկել էին բացատրություն պահանջելու, իսկ դասադուլ, որպես այդպիսին, չի եղել»,-ասաց պարոն Մուրադյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ