Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսին նախատեսվում է տաճարական ասպետների այցը Հայաստան

Փետրվար 17,2016 11:52

Կիլիկիայի թագավոր Լեւոն Մեծագործի անվան Երուսաղեմի տաճարի ինքնիշխան ռազմական միաբանության (հայ տամպլիերներ)  նախաձեռնությամբ առաջիկայում նախատեսվում է այլ երկրների տաճարականների այցը Հայաստան: Այս մասին Aravot.am-ին հայտնեց միաբանության գերագույն առաջնորդ Բագրատ Լալայանը: «2015թ. մայիսին կազմակերպված միջոցառման շրջանակում Երեւան ժամանեցին տարբեր երկրների ասպետներ եւ այցելեցին Ծիծեռնակաբերդ: Տաճարականների միջազգային միաբանությունը համապատասխան փաստաթուղթ հրապարակեց՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը: Նախատեսվում է, որ այս տարի մայիսին եւս տաճարականները կայցելեն Հայաստան, եւ այս նախաձեռնությունը շարունակական է լինելու: Օգտագործելու ենք մեր կապերն ու հնարավորությունները՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստելու համար»,- նշեց նա:

tamplier_1

Խոսելով առաջիկա այլ ծրագրերից՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այս տարի ամենայն հավանականությամբ կնկարահանվի Կիլիկիայի հայկական թագավորության մասին գեղարվեստական ֆիլմ. «Նաեւ հետեւողական ենք լինելու Հանրային խորհրդի ընդունած որոշմանը, համաձայն որի՝ Հանրապետության հրապարակում առաջարկում ենք տեղադրել Տիգրան Մեծի արձանը»:

Ասպետական միաբանությունը նաեւ ռազմական կազմակերպություն է, ուստի այս տարի առավել մեծ ուշադրություն է դարձնելու սահմանին զոհված զինվորների եւ պայմանագրային զինծառայողների ընտանիքներին օգնություն տրամադրելուն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29