Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոալիցիա չկա ու չկա. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 17,2016 11:49

Այսպիսով, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան երեկ էլ չեղավ։ Ենթադրվում էր, այդ երկու կուսակցությունների միջեւ համագործակցության մասին համաձայնագիրը պետք է ստորագրվեր երեկ երեկոյան։

Համենայն դեպս, ՀՅԴ-ական նախարարացուներից Արծվիկ Մինասյանն օրվա ընթացքում էլեկտրոնային լրատվամիջոցներին տված հարցազրույցում չէր բացառել, որ երեկոյան արդեն փաստաթուղթ կստորագրվի։

Ի դեպ, դեռ փետրվարի 4-ին ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու վերջնական հստակությունը կլինի հաջորդ շաբաթ, իսկ «հաջորդ շաբաթ», այսինքն՝ փետրվարի 10-ին էլ նա ասել էր, որ նախնական համաձայնություն կայացվել է, իսկ «Վերջնական համաձայնության մասին դուք կտեղեկանաք մինչեւ շաբաթվա վերջ։… Եթե անուն- ազգանունով եք ուզում, բոլոր անուն– ազգանուն-հայրանուններով կիմանաք շաբաթվա վերջում»։ Այդ շաբաթն էլ ավարտվեց, սակայն կոալիցիան չկա ու չկա։

«ՉԻ» աղբյուրների պնդմամբ, կոալիցիան չի լինի նաեւ այս շաբաթ։ Չնայած՝ ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն երեկ վստահեցնում են, որ իրենք պայմանավորվածություններ ձեռք բերել են, եւ մնացել են միայն տեխնիկական խնդիրներ։ Ըստ որոշ տեղեկությունների, տեխնիկական խնդիրներ ասելով նրանք նկատի ունեն կառավարության կառուցվածքը փոխելը՝ օրենքով Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները միմյանցից առանձնացնելը։ Ենթադրվում է, որ այդ օրինագիծը կառավարությունն իր առաջիկա նիստում կհաստատի եւ կուղարկի ԱԺ, որպեսզի հաջորդ շաբաթ մեկնարկելիք քառօրյայի ժամանակ այն քննարկվի եւ ընդունվի։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29