Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ին:
Պարզվել է, որ նա 2015 թ. դեկտեմբերի 4-ին թիվ 72 երթուղու միկրոավտոբուսում մի ուղևորի գրպանից գողացել է գումար:
Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ՝ պարզվել են Ավետիս Դ.-ի հեղինակած մի շարք հանցադրվագներ ևս: Այսպես.
– 2015 թ. նոյեմբերի 30-ին, ժամը 19-ին, թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի ուղևորի պայուսակից գողացել է դրամապանակը, որում եղել է 17.000 դրամ:
Կարդացեք նաև
– 2015 թ. նոյեմբերի 26-ին, ժամը 19-ին, թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում ուղևորներից մեկի տաբատի գրպանից գողացել է դրամապանակ, որում եղել էր 21.000 դրամ և 1 դոլար:
– 2015 թ. նոյեմբերի 22-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Հասմիկ Ս.-ն և հայտնել, որ նոյեմբերի 21-ի ժամը 19.30-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գողացել են իր դրամապանակը, որում գումար է եղել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է այլ գողություն կատարելու համար փետրվարի 15-ին բերման ենթարկված, 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն