Լրահոս
Օրվա լրահոսը

Թարսի պես՝ «աշխարհը սահմանել է», որ նման բան չի կարելի անել. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 17,2016 11:42

«Որ աշխարհը սահմանել է, որ հրապարակման ենթակա չեն ընտրողների ցուցակները, ուրեմն ինչ-որ բան մտածել են դրա մասին», անդրադառնալով ընտրությունների մասնակիցների ցուցակները հրապարակելու հարցին՝ հայտարարել է Հրայր Թովմասյանը։

«ՉԻ» – Երեւի Հրայր Թովմասյանը տեղյակ չէ, որ «աշխարհը» ուրիշ բաներ էլ է սահմանել: Օրինակ՝ սահմանել է, որ անձը կարող է քվեարկել միայն մեկ անգամ, որ մեռած մարդիկ չեն կարող քվեարկել եւ այլն։

Բայց Հայաստանի իշխանություններին այդ սահմանումները, բնականաբար, չեն հետաքրքրում։ Նրանք ի՞նչ մեղավոր են, որ ամեն անգամ ինչ-որ մարդիկ գալիս ու արջի ծառայություն են մատուցում իշխանություններին։ Իհարկե՝ իշխանությունները շատ կցանկանային բռնել այդ «արջերին» եւ մի լավ պատժել, բայց, հասկանում եք, չեն կարողանում։

Դա հնարավոր կլիներ անել ընտրություններին մասնակցածների ցուցակները հրապարակելով, բայց թարսի պես՝ «աշխարհը սահմանել է», որ նման բան չի կարելի անել։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29