Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. «Չմոռանանք, որ համակա՛րգ է փոխվել». «Հայոց աշխարհ»

Փետրվար 17,2016 11:17

Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթի հիմնական շեշտադրումներին եւ դրանց շուրջ տարաբեւեռ մեկնաբանություններին, ի պատասխան մեր հարցերի, անդրադառնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 -«Թերահավատները» հիշեցնում են, որ նախագահը մինչեւ հիմա էլ բազմաթիվ ծրագրային ելույթներ է ունեցել, որտեղ կարեւոր շեշտադրումներ է արել։ Ի՞նչ երաշխիք, թե այս անգամ ամեն ինչ կիրագործվի։

-Չմոռանանք, որ համակա՛րգ է փոխվել։ Նախագահը ներկայացրել է երկրի զարգացման տեսլականը, որ այդ փոփոխված համակարգի հենքի վրա պետք է կյանքի կոչվի։ Այսինքն՝ այն, ինչ ամրագրել ենք սահմանադրության մեջ, հնարավորությունները, որ ընձեռել ենք քաղաքական ուժերին՝ ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը, համակարգային փոփոխությունների առանցքային ուղղություններն են։

Մեծացնելով ընդդիմության դերը՝ մենք հրավիրում ենք բոլորին. եկեք համագործակցենք, որպեսզի այդ տեսլականը «օդում կախված» չմնա, չի կարելի գալ, խոսել խնդիրների մասին եւ գնալ՝ դրանց լուծումը վերապահելով բացառապես իշխանություններին։

Ասում ենք՝ մասնակցե՛ք երեք հինգերորդով ընդունվող կարեւոր որոշումների կայացմանը, ունեցեք ձեր ներկայացուցիչը ԱԺ ղեկավարության կազմում, ձեւավորեք քննիչ հանձնաժողովներ, դրանով իսկ ձեր գործուն մասնակցությունը բերեք այս կամ այն կոնկրետ խնդրի լուծմանը։ Եվ այդ գործուն մասնակցության մեխանիզմները, որոնք հետագայում պետք է կարգավորվեն նաեւ օրենքներով, արդեն իսկ ամրագրված են սահմանադրության մեջ։

Նախագահի ելույթը գալիս է ասելու. մենք արդեն ունենք արժեքային նոր համակարգի, քաղաքական նոր մշակույթի կայացման հստակ տեսլական, որտեղ ամեն մեկը, քաղաքացի թե պաշտոնյա, ունի իր անելիքը, եւ այդ տեսլականը ոչ թե Հանրապետականի, այլ ողջ հայ ժողովրդի՝ Սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի համար է։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29