«Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ մի քանի ամիս առաջ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի մասին։
– Մի քանի ամիս առաջ ԱԱԾ-ն Նորքում զինված խումբ բացահայտեց։ Կալանավորվեցին նաեւ «Ազատամարտիկների դաշինքի» եւ «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկները։ Նրանք ի՞նչ առնչություն ունեն խմբի հետ։
– Ես մտածում եմ, որ սա սարքած է, որի հետ կապված հետագա նպատակներ ունեն։ Վաղը, մյուս օրը կարող են գալ, մեկին ասել՝ գիտե՞ք ինչ, դուք այդ ցուցակում կաք, կամ այդ մարդիկ (խմբի անդամներ- հեղ.) ձեզ զանգել, կապ են հաստատել, ձեզ հետ խոսել են, ուրեմն դուք հանցագործ եք։ Կարող են ամեն մի քաղաքացու, քաղաքական գործչի, ում ցանկանան, այդ պատրվակով տանել ու կալանավորել։ Կարող է նորից մի 30 ազատամարտիկների կալանավորեն, ինչ ուզեն կանեն, ո՞վ է ում ձեռքը բռնել։
– Այնուամենայնիվ, ըստ ձեզ, կալանավորված ազատամարտիկներն այս խմբի հետ կապ չունե՞ն։
Կարդացեք նաև
– Հիմա քննություն է գնում, ես չեմ կարող 100 տոկոսով ասել։ Իհարկե, Արթուր Վարդանյանը զանգել է, խոսել է բոլոր ազատամարտիկների հետ, էդ տղերքին նույնիսկ ձայնագրել է, թե ինչ է արել, չգիտեմ։ Ում կալանավորել են, դրել են ձայնագրությունը դիմացներն ու ասել, որ դուք սենց բան եք խոսել։
Հիմա էդ տղան ո՞ւմ ներկայացուցիչն է, անվտանգության ծառայությունների՞ ներկայացուցիչն է, չգիտեմ։
Սենց բաներ կան, որը ոչ թե անհասկանալի է, այլ շատ հասկանալի է, թե ինչ է կատարվում։ Արթուր Վարդանյանը զրույցը տարել է Քեսաբի մասով, Քեսաբի համար զենք են հավաքում եւ այլն, եւ այլն, այսպիսի խոսակցությունները ես կողքից եմ լսել։
– Խոսքը հեռախոսային զրույցների վերծանումների մասի՞ն է:
– Այո, հեռախոսային խոսակցությունների, անձնական հանդիպումների, այդ կարգի բաներ։
– Այսինքն, դրանք ազատամարտիկների դեմ որպես ապացո՞ւյց են օգտագործել:
– Իհարկե։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում