Այսօր՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 2 երիտասարդ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 8ա շենքի 54 բկակարանի բնակիչ, 24-ամյա Սերյոժա Խաչատրյանը և նույն շենքի 15 բնակարանի բնակիչ Ռոլանդ Ռաֆայելյանը:
Վերջիններս մարմնի տարբեր մասերում ստացել են վնասվածքներ՝ սուր կտրող-ծակող առարկայից:
Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն եղել դեպքի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մաշտոցի ոստիկանությունն ու քննչական բաժինը որոշ մանրամասներ արդեն ունեն կատարվածի վերաբերյալ և դեպքը տեղի է ունեցել Դավիթաշեն վարչական շրջանում, որից հետո դանակահարված անձինք գնացել են տուն, իսկ հետո դիմել բժիշկների օգնությանը:
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com-ի կայքում