Կա տեսակետ, թե Սերժ Սարգսյանը բոլորին հասկացրեց, որ չի պատրաստվում հեռանալ։ Այստեղ էլ ընկալման հարց կա։ Մի առիթով, երբ նրան հարցրին՝ ի՞նչ եք կարծում, Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա՞ քաղաքականություն, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ իսկ նա երբ է հեռացել, որ հիմա էլ վերադառնա։
Արդյոք ճի՞շտ է, երբ երկրի ղեկավարն իր ժամկետի լրանալուց հետո հեռանում է ընդմիշտ կամ առնվազն 10 տարով եւ վերադառնում «здраствуйте, я ваша тетя» արտահայտության համատեքստում։
Կարծում ենք՝ որեւէ վատ բան տեղի չի ունենա, եթե նախկին նախագահները, չմիջամտելով քաղաքական հետագա գործընթացներին, այսպես ասած, խորհրդականի, միավորողի, դժվար իրավիճակներում իրենց փորձը փոխանցողի ֆունկցիաներ իրականացնեն։
Վստահեցնում եմ, մենք հանդուրժողականության տեսանկյունից բոլորովին այլ երկիր կունենայինք, եթե մեր երեք նախագահները միասին գնային Ծիծեռնակաբերդ, Սարդարապատ, եթե երեքով մասնակցեին Արցախի անկախության տոնին կամ բանակի զորահանդեսներին։ Այդ դեպքում ոչ ոք իրեն չէր ծանրաբեռնի առնվազն այն հարցով, թե նախագահը պատրաստվո՞ւմ է արդյոք հեռանալ, թե՞ կփորձի հավերժանալ իր աթոռի մեջ։ Մենք կունենայինք բոլորովին այլ երկիր, այլ ընտրություններ, այլ քաղաքական դաշտ ու կուսակցություններ։
Կարդացեք նաև
Եվ, ահա, հոդված են գրել. «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր չէ հեռանալ»։ Քավ լիցի, Սերժ Սարգսյանն այդպիսի բան չի հայտարարել իր ելույթում։ Ավելին ասեմ, նա չի հայտարարել նաեւ այն մասին, որ սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելուց հետո ամեն ինչ թողնելու է բախտի քմահաճույքին։ Ընդհակառակը, նա ուղիներ է մատնանշում այդ բարեփոխումները կյանքում իրականացնելու, միասին իրականացնելու համար, նա չի խուսափում դժվարություններից, կոպիտ ասած՝ ոմանց նման չի «բրախըմ» երկիրը, թե գնացեք, ոնց ուզում եք արեք։ Եվ, առհասարակ, Սերժ Սարգսյանն իր հետագա պաշտոնավարման մասին շատ ավելի բաց տեքստով է խոսել, եւ պետք է անհավատ լինել՝ նրա հայտարարություններն այդ մասին թողնել մի կողմ եւ ենթադրություններ անել փետրվարի 12-ի ելույթի տողատակերից։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում