Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, բացի թղթաբանությունից, ուրիշ ոչինչ չի արել. «Հրապարակ»

Փետրվար 17,2016 10:30

ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմավորվել է 2012 թվականին։ Հանձնաժողովն անկախ մարմին է, որը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով պարտավոր է վարել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ սույն օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրը, վերլուծել եւ հրապարակել հայտարարագրերը։

Բացի այդ, հանձնաժողովին իրավունք է վերապահված բացահայտել բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման դեպքերը, ինչպես նաեւ բացահայտել բարձրաստիճան անձանց, այսպես կոչված, անձեռնմխելի շրջանակի (պատգամավորներ, ՍԴ անդամներ, դատավորներ եւ դատախազներ) էթիկայի խախտման դեպքերը, նաեւ դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել հանրապետության նախագահին, Ազգային ժողով, Սահմանադրական դատարան եւ գլխավոր դատախազին։

Այս ամենից զատ, նույն հոդվածի 5-րդ կետով էթիկայի հանձնաժողովը պարտավորվում է յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ԶԼՄ-ներով հրապարակել շահերի բախման բացահայտված դեպքերը եւ դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումները։

Սրանք բավականին լայն լիազորությունների շրջանակ եւ պարտավորություններ են սահմանում այս մարմնի համար, եւ դրանք լիարժեք իրականացնելու դեպքում էթիկայի հանձնաժողովը կարող է (եւ անհրաժեշտ է) հակակոռուպցիոն բնույթի լուրջ առաքելություն իրականացնել։ Բայց 4 տարվա գործունեությունը ցույց է տալիս, որ հանձնաժողովը, բացի թղթաբանությունից, ուրիշ ոչինչ չի արել։

Դա էլ կատարվել է թերի, քանզի պաշտոնատար անձանցից շատերն ուղղակի թաքցրել են իրենց իրական եկամուտներն ու դրամական, գույքային միջոցները՝ հայտարարագրերը կիսատ-պռատ լրացնելով։ Իսկ հանձնաժողովը հայտարարագրերի պատշաճ լրացումն ապահովող կամ վերահսկող որեւէ միջոց չի ձեռնարկել այս ընթացքում։ Շատերի հայտարարագրերում գումարի, չափի կամ գույքի անվանման դիմաց պարզապես գիծ է քաշված։

Բացի այդ, չենք էլ հիշում մի դեպք, որ էթիկայի հանձնաժողովը նմանօրինակ խախտումների կամ շահերի բախումների բացահայտման վերաբերյալ որեւէ հրապարակմամբ կամ տարեկան հաշվետվությամբ հանդես գա, ինչը պարտադիր է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով (հոդված 43, կետ 5)։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29