Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի խնջույքը հանրային ժանտախտի ժամանակ. «Ժամանակ»

Փետրվար 17,2016 10:18

Մինչ հանրությունն ակտիվորեն քննարկում է, թե երբ, ի վերջո, կստորագրեն ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն «բարաթը», ավելի հետաքրքրական հարց է երևի թե այն, թե այդ «բարաթը» երբ կպատռվի, այսինքն՝ երբ կբաժանվի այդ կոալիցիան: Այդ հարցն առնվազն առկա է 2017-ի խորհրդարանական ընտրությունների կոնտեքստում: Այսինքն՝ ընտրություններից առաջ համագործակցող ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ընտրությունների շեմին կբաժանվե՞ն, թե՞ միասին կգնան ընտրության, այսպես ասած՝ կոալիցիայով, ինչպես, օրինակ, «Միասնություն» դաշինքը 1999 թվականին:

Եթե պետք է բաժանվեն ընտրությունների շեմին, ապա էլ ո՞րն է դրանից առաջ ինչ-որ բան ստորագրելու իմաստը: Իսկ եթե այնուհանդերձ բաժանվեն, արդյո՞ք ընտրություններից հետո նորից կկազմեն կոալիցիա՝ այսպես ասած կայուն մեծամասնություն ձևավորելով: Սրանք երևի թե ավելի հետաքրքրական հարցեր են, քան այն, թե ի վերջո՝ երբ կստորագրվի համագործակցության մասին փաստաթուղթը:

Վերջին հաշվով, Հայաստանում կյանքը հետաքրքիր է դառնում ոչ թե կոալիցիաների կազմումով, այլ դրանց քանդվելուց հետո: Դրա մասին են վկայում մինչ այժմ ձևավորված բոլոր կոալիցիաները: Իսկ Հայաստանի համար շրջադարձային քաղաքական զարգացումներ ու գործընթացներ տեղի են ունենում հենց այդ ժամանակաշրջաններում:

Բանն այն է, որ կոալիցիաները Հայաստանում կազմվում են մեկ տրամաբանությամբ՝ իշխանական կարկանդակի բաժանում: Իսկ ահա բաժանվում են այդ կոալիցիաները արդեն շատ ավելի լուրջ, հաճախ նույնիսկ արտաքին որոշակի երանգների ազդեցության արդյունքում, դրդապատճառներով:

 

 Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29