Լրահոս
Օրվա լրահոսը

Տոլստոյին փոխարինել «հայրենասերներո՞վ»

Փետրվար 17,2016 10:09

Ռուսաստանյան մի շարք հասարակական եւ կրոնական կազմակերպություններ քննարկել են դպրոցներում գրականության ուսուցումն «ավելի հայրենասիրական» դարձնելու խնդիրը: Քննարկման նասնակիցներց մեկը առաջարկել է դրպրոցական ծրագրերից վերացնել Տոլտոյի, Դոսնոեւսկու, Բուլգակովի գործերը: Հիմնավորումն այն էր, որ բարդ փիլիսոփայական հարցերը, որոնք բարձրացվում են, մասնավորապես, «Պատերազմ եւ խաղաղություն», «Ոճիր եւ պատիժ» վեպերում, հասանելի չեն դպրոցականների համար:

Ռուսական ակադեմիական հիմնադրամի ղեկավար Ռոման Պուտինը (ՌԴ նախագահի եղբորորդին) խոստովանել է, որ դպրոցում Տոլստոյի վեպը չի կարդացել: (Կասկած չունեմ, որ Ռուսաստանի ներկայիս վերնախավի ներկայացուցիչների մեծ մասը չի կարդացել այն վեպերը, որոնց գաղափարները ոգեշնչել են ռուս եւ խորհրդային մտավորականության մի քանի սերնդի):

Իրականում խնդիրն, իհարկե, այդ հեղինակների գործերի բարդությունը չի՝ պարզ է, որ տարբեր տարիքում մենք տարբեր խորությամբ ենք ընկալում համաշխարհային գլուխգործոցները: Ներկայիս ՌԴ վերնախավի մտավախությունն այն է, որ հիշյալ գրողները քննադատաբար էին վերաբերվում իրենց ժամանակի ռուսական իրականությանը եւ խոսում էին արատների մասին, որոնք հատուկ են նաեւ այսօրվա ռուսաստանյան (եւ ոչ միայն ռուսաստանյան) իրականությանը, իսկ դա կխանգարի պատանիների «հայրենասիրական» դաստիարակությանը: Նրանք թեեւ, օրինակ, Տոլստոյ չեն կարդացել, բայց լսել են, որ այդ հանճարեղ գրողը մեծ վերապահումներ ուներ պաշտոնական կրոնի, պատերազմների, կայսերական հավակնությունների, ցանկացած իշխանության եւ սեփականության վերաբերյալ, ինչը հակասում է «պետականամետ» եւ «հայրենասիրական» դոգմաներին: Ցարական եւ խորհրդային գրաքննությունն այդ փաստը հաշվի չէր առնում: Այսօրվա գրաքննիչների համար դա, պարզվում է, խնդիր է:

Ցարական եւ նույնիսկ կոմունիստական չինովնիկները հասկանում էին, որ մարդկանց հիմարացնելը, լյումպենացնելը պետք է չափուսահման ունենա: Ծայր աստիճանի անգրագետ եւ անուղեղ զանգվածն ի վերջո դառնում է վտանգավոր նաեւ իշխանության համար` այն դեպքում, երբ «կերը» քչություն է անում: Այսօրվա Ռուսաստանի կառավարիչներն այդքան հեռատես չեն` նրանց թվում է, որ 90 տոկոսանոց վարկանիշը հավերժ է մնալու:

Նույն լյումպենացման վտանգն առկա է նաեւ Հայաստանում. Աստված մի արասցե` մեկը որոշի, որ Հրանտ Մաթեւոսյանը կամ Համո Սահյանը չափից դուրս բարդ են մեր դպրոցականների համար, եւ որոշի նրանց փոխարինել 1960-70-ականների «հայրենասիրական» բանաստեղծներով:

…«Ռուսաֆոբը», ինչպես հայտնի է, բավականին ընդունված պիտակ է: Եթե համարձակվում ես չերկրպագել Պուտինի հանճարին, ուրեմն դու «ռուսաֆոբ» ես: Բայց ինձ թվում է՝ իսկական ռուսաֆոբը նա է, ով ըստ արժանվույն չի գնահատում ռուս ժողովրդի ստեղծած բարձր մշակույթը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Maga says:

    1990-ականներին նույն բանը նախարար Բլեյանն արեց՝ դասագրքերից արտաքսելով հայ դասականներին:

  2. Էդուարդ Փանոյան says:

    Իրենք են որոշողը կրթական ծրագրերի բովանդակությունը, մի բանի վրա կանգ կառնեն: Կուզենայի տեղեկացնել մի հիանալի երևույթի մասին, որը կապված չի կրթական ծրագրերի բովանդակության հետ, բայց… Երեկ իմացա, որ ՌԴ մարզերից մեկում ամբողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում բոլոր մյուս դասարանների աշակերտները առաջի դասարանցիներին առավորյան և դասերի ավարտին ծափահարություններով դիմավորում ու ճանապարհ են դնում: Հրաշալի մի բան:

  3. Մարգար Մախսուդյան says:

    +

  4. gib.gibindus says:

    Շնորհավորում եմ, պրն. Աբրահամյան (չեմ ուզում “շուխուր” անել, դրա համար չեմ գրում, թե ինչը): Չնայած, երևի հասկացան ընթերցողները: Հայկական լրագրողության մեջ քիչ են վառ դեմքերը, դուք բոլորի պատիվը “վեր եք քաշում”: Կարևորը, առողջ եղեք, մնացածը ձեր մոտ ստացվում է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29