Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին

Փետրվար 17,2016 12:30

Մեկ տարի առաջ Դուք ինձ վերադարձրիք Կամերային երաժշտական թատրոն՝ առաջարկելով վերականգնել երբեմնի երաժշտականը, խոստանալով օգնել բոլոր հարցերում։ Որպես ստեղծագործող արվեստագետ՝ ես, իհարկե, տրվեցի այդ գայթակղությանը։

Սակայն գավառական ճաշակով այդ թատրոնում, որի «աստղերը» էժանագին տխրահռչակ սերիալների ճանաչված հերոսներն են, փոխել որեւէ բան, արդեն հնարավոր չէր: Թատերախումբ կոչվող այդ անձնակազմը սովոր չէ ինտենսիվ եւ ռեժիմով աշխատելաոճին։
Ս.թ. հունվարի 26-ին Ձեզ ուղղված իմ բաց նամակում թատրոնում ստեղծված Ձեր դրածո տնօրենի կողմից բեմադրված իրավիճակից դուրս գալու համար ես խնդրեցի հայտարարել մրցույթ։ Դա կտար հնարավորություն թատրոն վերադարձնել տնօրենի կողմից հեռացված դերասաններին, շնորհալի ուժերի, որոնց հետ վերջին տարում բավական աշխատանքներ էին տարվել առաջիկա երաժշտական բեմադրությունների համար։ Այդ նամակին Դուք պատասխանեցիք թվացյալ փոխհամաձայնությամբ, այն է՝ երաժշտական թատրոնում բեմադրել դրամատիկ ներկայացում՝ հիմնական կազմի հետ եւ երաժշտական ներկայացում՝ իմ կողմից հրավիրյալ դերասանների հետ։ Ոչ ռացիոնալ Ձեր այս որոշումը ես համարում եմ դեպի փակուղի տանող ճանապարհ։ Կարծում եմ՝ նման քաղաքականության հետեւանք է նաեւ Օպերային թատրոնի ներկայիս իրավիճակը։

Ես հեռանում եմ Երաժշտական կամերային թատրոնից։ Ցավում եմ, որ թատրոնը կոմայից դուրս բերելու իմ մեծ ցանկությունը չիրագործվեց։

ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
16.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Satena says:

    Պարոն Մելիքսեթյան , այս երկրին բանիմաց ,բարձրաճաշակ և բառիս բուն իմաստով գերազանց մասնագետներ պետք չեն, մեր բարձրաստիճան այրերն իրենց կողքին պահում են իրենց մակարդակի մարդկանց , որպեսզի էլ ավելի ակնառու չլինի վերջիններիս տգիտությունն ու անճաշակությունը: Ցավում եմ թատրոնի մասնագիտական կորստի համար , բայց միևնույն ժամանակ շնորհավորում եմ Ձեզ նման լպրծուններից պրծնելու կապակցությամբ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29