Լրահոս
Օրվա լրահոսը

Դիետոլոգները խորհուրդ են տալիս նեխուրի հյութ խմել

Փետրվար 17,2016 11:30

Նեխուրի ու գազարի հյութերի խառնուրդը վերացնում է նյարդային խանգարումները

Նեխուրը լայնորեն կիրառվել է Միջագետքում, Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմեական կայսրությունում, այնուհետեւ տարածում է ստացել Կովկասում եւ Միջին Ասիայում։ Պտուղները հարուստ են եթերայուղերով, տերեւներում պարունակվում է վիտամին C, կարոտին, B1, B2, ածխաջրեր, ֆոլաթթու, հանքային աղեր, եթերայուղեր։

Արմատները` եթերայուղեր (86 տեսակի), խոլին, ասպարագինաթթու, մալթոզա, մաննիտ, ռաֆինոզա, օսլա, վիտամին C, կարոտին, B1 եւ B2 վիտամիններ, քացախաթթու։

Ուոքերի տվյալներով` տերեւները մեծ քանակությամբ նատրիում են պարունակում, որը նպաստում է օրգանիզմից աղերի եւ թափոնների արագ դուրսբերմանը, նորմալացնում է արյան բարձր մածուցիկությունը, կարգավորում մարմնի ջերմաստիճանը, կանխում շնչառական հիվանդությունները։ Նեխուրի ու գազարի հյութերի խառնուրդը վերացնում է նյարդային խանգարումները, նյարդային բջիջների հետաճը։ Տերեւներից ստացված հյութը միզամուղ է, հետեւաբար օգտակար է արյան բարձր ճնշման, գիրության, միզաքարային հիվանդությունների դեպքում։

Որպես պրոֆիլակտիկ միջոց, կարելի է օգտագործել 1 ճաշի գդալ հյութ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Այն կարելի է տարբեր հարաբերակցություններով խառնել ուրիշ հյութերի հետ` գազար, բազուկ, նեխուր (8:3:5), գազար, կաղամբ, նեխուր (1:4:5), գազար, նեխուր, բողկ (8:5:3)։

nexur8-!

Օրգանիզմը մաքրող. 20 գ չոր խոտը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Երիկամների բորբոքում, շաքարային դիաբետ. 40 գ չոր խոտը 15 րոպե եփեք 400 մլ ջրում` թույլ կրակի վրա, քամեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական 100 գրամ նեխուրի հյութ խմել գիրության, ավելորդ քաշի, մաշկի հիվանդությունների եւ շաքարախտի ժամանակ: 100 գրամ նեխուրի հյութին խառնել 1 ճաշի գդալ մեղր եւ խմել ուտելուց 30 րոպե առաջ, մարսողության, իմունիտետի ամրապնդման համար:

Զգուշացում։ Նեխուրի հյութը հակացուցված է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների սրացման դեպքում, հղիներին եւ կերակրող մայրերին:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
16.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29