Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ամենօրյա սննդակարգում պետք է լինեն վիտամին E եւ B6

Փետրվար 17,2016 11:15

Համաձայն գիտնականների տվյալների՝ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում քաղցկեղից մահանում է շուրջ հինգ միլիոն մարդ (մոտ ինը միլիոն հիվանդներից)։

Այդ իսկ պատճառով սույն հիվանդության կանխարգելմանն ուղղված քայլերն անչափ կարեւոր են յուրաքանչյուրի համար։

Հրաչուհի Գրիգորյանի եւ Սուսաննա Լաչիկյանի կազմած «365 օգտակար խորհուրդ» գրքում նշվում է, որ օրգանիզմում E եւ B6 վիտամինների անբավարարությունն այն դարձնում է քաղցկեղածին նյութերի ներգործության նկատմամբ առավել զգայուն, ուստի անհրաժեշտ է հետեւել, որպեսզի այդ վիտամինները մշտապես լինեն մեր ամենօրյա սննդակարգում։

Ուռուցքաբաններն ապացուցել են, որ սննդի կալորիականության նվազեցումը դանդաղեցնում է ուռուցքի աճը։ Ուստի ընդամենը բուսական սննդակարգին անցնելով՝ կարելի է կանխարգելել օրգանիզմում ուռուցքի առաջացումը։

Համաձայն ուռուցքաբանների տվյալների՝ բուսական հում սննդամթերքները ունեն հակաուռուցքային հատկություններ։ Այդ սննդամթերքների թաղանթանյութերը կարգավորում են աղիների միկրոֆլորան, իսկ առողջ միկրոֆլորան արտադրում է այնպիսի նյութեր, որոնք ուժեղացնում են հակաքաղցկեղային պաշտպանությունը։

Տնային տնտեսուհիներին խորհուրդ է տրվում, որ ձմռան համար աղ դրած թարմ կանաչեղեն պահածոյացնել չի կարելի, երկարաժամկետ պահպանման դեպքում այդ պահածոյի մեջ գոյանում են քացկեղածին նյութեր։ Լավ է կանաչեղենը չորացնել (ինչպես անում էին մեր տատիկները) եւ պահպանել բամբակյա կամ քաթանե տոպրակներում։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
16.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29