Լրահոս
Օրվա լրահոսը

Գարու եւ կիտրոնի եփուկը` ցիստիտի դեմ

Փետրվար 17,2016 11:00
cistit

Ցիստիտը` միզապարկի բորբոքումը, միզապարկի սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը կարող է կրկնվել, դառնալով քրոնիկ։ Այն ավելի հաճախ լինում է կանանց, քան տղամարդկանց մոտ։

Տնային պայմաններում պատրաստված գարու ջրի եւ կիտրոնի հյութի խառնուրդը սննդարար ըմպելիք է, որը ցիստիտի դեպքում անհրաժեշտ է խմել թեյի եւ սուրճի փոխարեն։ 100 գրամ գարեձավարի վրա լցնել այնքան ջուր, որ հազիվ ծածկի այն, դնել կրակին եւ եփել մինչեւ եռալը, քամել եւ ջուրը թափել։ Այնուհետեւ քափկիրի մեջ եղած ձավարեղենի վրա լցնել կես լիտր եռման ջուր։ Ավելացնել մեկ կիտրոնի միջուկ եւ թողնել ըմպելիքը հովանա։ Ստացված հեղուկը քամել եւ դնել սառնարանի մեջ։ Խմել հաճախակի։

Քրոնիկ ցիստիտի դեպքում սննդից բացառել կծուն, թթուն, սուր համեմունքները։ Հիվանդության սրացման ժամանակ պահպանել դիետա եւ անկողնային ռեժիմ։

Իսկ մեր նախնիներն այլ միջոց էին կիրառում. կարմիր աղյուսը կիսում էին երկու մասի, լավ տաքացնում կրակի վրա։ Տաք աղյուսները դնում դատարկ դույլի մեջ (եզրերը նախօրոք փաթաթելով կտորով)։ Մերկանալով գոտկատեղից ներքեւ` նստում դույլի վրա` փաթաթվելով ծածկոցով։ Նստում էին այնքան ժամանակ, քանի դեռ աղյուսներից տաքություն է զատվում։ Հետո հագնում էին տաք ներքնազգեստ եւ մտնում անկողին։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
16.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29