Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ թաղթաբիթիները տարածվում են մարմնով մեկ, մարմինը քոր է գալիս, պետք է քորել». Տիգրան Կարապետյան

Փետրվար 16,2016 22:15

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը չի կարծում, թե  առաջիկայում Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերը կմիավորվեն:

«Ընդդիմադիր ուժեր չունենք, բացի որոշ դեմքերից, նկատի ունեմ Ժիրայր Սեֆիլյանին, մնացածը դրդապատճառ են ման գալիս, որ ոտքի կանգնեն գազի թանկացում, չգիտեմ՝ ինչի թանկացում: Իշխանության կողմից կա անարդարություն հանրապետությունում, դրանից լավ դրդապատճառ չկա, թող դուրս գան ու միավորեն ժողովրդին, ոչ թե դրդապատճառ ման գան՝ ամեն անգամ հիասթափեցնելով ժողովրդին, դա է հիմա ընդդիմադիր ուժերի գործողություններն այսօր»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Տիգրան Կարապետյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է ձեր դժգոհությունները ընդդիմությունից տանեն իշխանության հետ համագործակցության, պարոն Կարապետյանն ասաց՝ ոչ. «Ես իշխանությունից եմ դժգոհ, ինձ երբեւէ իշխանության ճամբարում չեք տեսնի: Իսկ ընդդիմությունից դժգոհ եմ, որովհետեւ ներքին հարցեր են լուծում: Ես մի ժամանակ ասել եմ, որ ՀՀՇ-ն ցանկանում էր ներկայանալ խորհրդարանում, ներկայացավ: Իսկ ընդդիմադիր համարում եմ Ժիրայր Սեֆիլյանին, Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ այն ուժերին, որոնք մեկ հանդիպում են, մեկ չեն հանդիպում, մեկ խորհրդակցում են, մեկ չեն խորհրդակցում»:

Հարցին, թե ինչո՞ւ չի միացել Ժիրայր Սեֆիլյանի պայքարին, եթե հավանում է նրան, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Ես ոչ թե նրան հավանում եմ, այլ գնահատում եմ նրա վճռականությունը, գնահատում եմ այն հանգամանքը, որ նա իշխանությունների հետ կապի մեջ չի մտել: Նա վճռական է, իսկ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը վճռական չէ: Նա մի քանի անգամ հնարավորություն ունեցել է ցույց տալու իր վճռականությունը, սակայն չի արել դա»:

Մեկ այլ հարցին՝ ցանկանո՞ւմ է վերադառնալ քաղաքականություն, Տիգրան Կարապետյանն ասաց, որ ինքը քաղաքականությունից չի էլ հեռացել: Նրա խոսքով՝ ինքն այս պահին ակտիվանալու մոտիվացիա չունի՝ բայց  դրա ժամանակն էլ կգա:
Ժողովրդական կուսակցության ղեկավարը չշրջանցեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը ու սկսեց յուրովի մեկնաբանել այդ ելույթի շարժառիթները. «Երբ թաղթաբիթիները տարածվում են մարմնով մեկ, մարմինը քոր է գալիս, պետք է քորել: Այդ ելույթի մեսիջն ուղղված էր իշխանության նախկին գործընկերներին, Ինչու նախկին, որովհետեւ փոփոխություններ անելու որոշում կա, դա է պատճառը, որ ԱԱԾ տնօրենը համակարգից չէ, կապված չէ քավոր-սանիկությամբ. դա է էլի, որ մարմինը քոր է գալիս: Դրա համար էլ Սերժ Սարգսյանը ոտը կախ գցեց ՀՅԴ-ի հետ համագործակցության նկատառումով, բանակցությունները ձգձգվում են, տեսնենք՝ ինչ կլինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29