Փետրվարի 14-ին Դիլիջանում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Ավագանու 32 թեկնածուներից միայն մեկն էր կին: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ավագանու թեկնածու, Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը ստացել է 251 քվե: Կայացած քվեարկության արդյունքներով՝ ավագանի ընտրվելու համար նվազագույն շեմը 377 քվեն էր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ