Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկները մի կերպ ջուր էին կորզում «Առինջ» ցայտաղբյուրից

Փետրվար 16,2016 20:45

Այսօր, փետրվարի 16-ին, ժամը 16-ի սահմաններում հանգամանքների բերումով եղանք Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Տեսանք, որ «Առինջ» անունը կրող ցայտաղբյուրում ջուր գրեթե չկար: Տեղացի մի երիտասարդ ասաց, որ սակավաջուր ցայտաղբյուրի հարեւանությամբ գտնվող շենքը Առինջի «ակումբն է»:

IMG_0073

Այնտեղից դուրս էին գալիս երեխաներ, որոնց մի մասը  տարբեր կերպ փորձում էր ջուր կորզել գրեթե անջուր ցայտաղբյուրից: Մանուկներից մեկը շրթունքներով հպվելով ցայտաղբյուրին՝ փորձում էր այնտեղից ջուր ներմղել: Մեկ ուրիշն էլ բութ մատը թեքությամբ դնելով ծորակի գլխին՝ փորձում էր ջրի փոքրիկ շիթ ստեղծել եւ դրանով հագեցնել ծարավը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29