Այսօր կեսօրին Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել են Գյումրու բնակիչ,1993 թվականին ծնված Ա. Տ.-ի աջ ականջը: Նախնական տեղեկությունների համաձայն, վիճաբանությունը ծագել է աղջկա պատճառով: Ա. Տ.-ին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:
Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխնտօրեն Արմեն Խաչատրյանը, վերջինս մոտ առկա է աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում:
Նշենք՝ երիտասարդի ականջը չեն գտել, որ պլաստիկ վիրաբույժը գոնե կարողանար այն վիրահատել, ամենայն հավանականությամբ նրա հետ վիճաբանող տղան իր հետ է տարել ականջը: Ըստ բժիշկների, վերքը պետք է լավանա, որ կարողանան արհեստական ականջ տեղադրել:
Ոստիկանության կողմից կատարվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կասկածյալին փնտրելու ուղղությամբ: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ