Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանի դատը չկայացավ. կողմերը պատշաճ չէին ծանուցվել

Փետրվար 16,2016 19:40

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հետաձգվեց Պարույր Հայրիկյանի վրա կրակողներից վնասների փոխհատուցման պահանջով դատական նիստը:

Aravot.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանի շահերը ներկայացնող փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ նիստը չի կայացել` դատավարական կողմերին պատշաճ ծանուցում չլինելու պատճառաբանությամբ:

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսին:

ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, նույնպես, ներկա չի եղել դատին, քանի որ նա, այս օրերին հանրապետությունից բացակայում է:

Հիշեցնենք, որ 2014 թվականի փետրվարի 28-ին Պարույր Հայրիկյանի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի` բուժման նպատակով ծախսած գումարները բռնագանձելու պահանջով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29