Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը Գյումրու քաղաքապետի թեկնածո՞ւ

Փետրվար 16,2016 19:22

Aravot.am-ը ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Գյումրու քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունը ևս առաջադրելու մասին մեզ հասած տեղեկությունները: Պատգամավորը չբացառեց իր առաջադրումը :

«Կարելի է ասել շուրջ 15 տարի է՝ չեմ մասնակցել ՏԻՄ ընտրություններին. վերջին անգամ մասնակցել եմ 2001-2002 թվականներին, երբ ընտրվել եմ ավագանու անդամ Գյումրիում: Ես կուսակցական եմ.«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ եմ, գիտեք որ նման որոշումները կայացնում է կուսակցությունը:

Ինչ վերաբերում է ապագա ընտրություններին, ընդամենը ուզում եմ հետեւյալն ասել. իմ պատկերացումով Գյումրիում, Վանաձորում օրենքներ պետք է փոխվեն, ավելի շատ քաղաքականացված ընտրություններ պետք է լինեն, որ ավելի շատ պատասխանատվություն կրեն քաղաքական ուժերը, ոչ թե անհատները: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, ինչ որոշեց իմ քաղաքական ուժը, այնպես էլ կանեմ, կորոշի՞, որ ես պետք է մասնակցեմ, անպայման կմասնակցեմ», -ասաց պատգամավորը: Մեր ճշտող հարցին՝ փաստորեն չե՞ք բացառում ձեր մասնակցությունը, սպասո՞ւմ եք, որ հարցը քննարկվի ձեր կուսակցության ներսում, Հովհաննես Մարգարյանն ասաց. «Ոչ, չեմ բացառում, եթե որոշեց, որ ես պիտի առաջադրեմ իմ թեկնածությունը, ուրեմն կառաջադրեմ, այսինքն` մեր քաղաքական ուժն է որոշելու»,-կրկնեց Հովհաննես Մարգարյանը:

Փաստորեն Գյումրիում առաջիկայում հետաքրքիր ընտրապայքար է սպասվում. Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն արդեն իսկ հայտարարել է, որ նորից է առաջադրելու իր թեկնածությունը, կիսատ մնացած գործեր ունի ու չի պատրաստվում իր աթոռը զիջել, մյուս կողմից էլ, եթե իրենց թեկնածությունն առաջադրեն պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը, ապա գյումրեցիներն ականատես կլինեն թեժ ու անզիջում ընտրապայքարի: Հիշեցնենք, որ թե՛ Մարտուն Գրիգորյանը, թե՛ Հովհաննես Մարգարյանը Սամվել Բալասանյանի նախկին կուսակից ընկերներն են. միայն թե մեկը նախկին ԲՀԿ-ական, մյուսը՝ ՕԵԿ-ական:

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29