ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ նյութ ձեռք բերելու, պահելու համար։
Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի բնակիչ, 40-ամյա Ս.Սիմոնյանը ձեռք է բերել «Լորազեպամ» տեսակի խոշոր չափերով հոգեմետ նյութ՝ այն իրացնելու նպատակով։
Հոգեմետ նյութերը՝ թվով 96 հատ դեղահաբ, պահվել են Ս.Սիմոնյանի կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի սրահում, որոնց համար, նախնական քննության տվյալներով, 40-ամյա տղամարդը ցանկացել է գնորդ գտնել և ընդհանուր վաճառել:
Օրենքով սահմանված կարգով իրականացված ավտոմեքենայի խուզարկությամբ` սրահի բեռնախցիկից հայտնաբերվել և առգրավվել է խոշոր չափերի «Լորազեպամ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող 96 դեղահաբ:
Կարդացեք նաև
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտե