Այսօր՝ փետրվարի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում բախվել են Dodge մակնիշի 39 DD 333 համարանիշի և Վազ 2107 մակնիշի 34 VC 761 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում, 1 հոգի էլ՝ հիվանդանոցի ճանապարհին մահացել են, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Dodge-ը վարել է Արմավիրի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Մելքոնյանը, Վազ 2107-ը վարել է Ապարան քաղաքի բնակիչ, 28-ամյա Էդգար Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com -ի կայքում