Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց՝ ԵՄ պատվիրակության մոտ (Տեսանյութ)

Փետրվար 16,2016 16:58

Այսօր «Նոր Հայաստան» շարժման անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի, Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Պռոշյան փողոց՝ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության շենք:

Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկավ ԵՄ պատվիրակության ադմինիստրացիայի ղեկավար Քրիստիան Նիհուսը: Շարժման անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ բողոքի ակցիան Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոտնահարման դեմ է: Նա նշեց, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում են իրականացնում եւ երեկ էլ դատարանը մերժեց գրավի դիմաց նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. «Գեւորգ Սաֆարյանն իր քաղաքական հայացքների համար անհիմն եւ անօրինական կերպով գտնվում է բանտում, հուսով եմ, այդ մասին դուք տեղյակ եք»:

Վարուժան Ավետիսյանը հղում արեց Human rights watch-ի եւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի հայտարարություններին եւ հորդորեց պատժել. «Ցավոք սրտի, տարիներ շարունակ ՀՀ-ում մարդու իրավունքները ոտնահարող եւ ժողովրդի ընտրական իրավունքը յուրացրած իշխանությունների նկատմամբ դրսեւորվում է սիրալիր վերաբերմունք եւ երկակի ստանդարտներ են կիրառվում: ՀՀ-ում էլ ժողովրդավարությունը դրա հետեւանքով հետընթաց է ապրում»:

Varujan-Avetisyan_1 Varujan-Avetisyan_3 Nor_Hayastan_2 Nor_Hayastan_1 Nor_Hayastan_4 Varujan_Ovtanyan Sefilyan

Քրիստիան Նիհուսը վերցրեց ուղերձը, խոստացավ այն հանձնել ԵՄ պատվիրակության ղեկավարին: Նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը՝ խաղաղ հավաքին աջակցելու համար:

Թե ինչու որոշեցին ուղերձ հղել հենց ԵՄ պատվիրակությանը՝ Վարուժան Ավետիսյանը բացատրեց, որ եվրոպական կառույցները ստեղծվել են մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հենքի վրա եւ իրենց հիմնական գործառույթն է պաշտպանել դրանք, մինչդեռ ՀՀ-ում երկակի չափանիշներ են կիրառում, աջակցում են մարդու հիմնարար իրավունքները ոտնահարող ռեժիմին. «Մարտի 1 իրականացրած, քաղբանտարկյալներ պահող այդ ռեժիմը հանկարծ պետք է վերադաստիարակվի եւ դուրս գա համատարած կոռուպցիայի վիճակից, հանկարծ դառնա ժողովրդավար, հարգի մարդու իրավունքները: Հույսեր են հայտնում, որ պետք է միավորվել, աշխատել, լավ կլինի: Նման բան գոյություն չունի: Հայաստանը բռնազավթված է, ժողովուրդը վաղ թե ուշ իր կամքն է պարտադրելու: Եվ միջազգային կառույցները ստիպված են լինելու հաշվի նստել ժողովրդի կամքի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29