«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ հայտարարում էր հանրաքվեին մասնակցության տվյալները, 6 տեղամասերում հայտնաբերեցինք, որ ավելի քիչ մասնակցություն եղավ ժամը 20։00-ի դրությամբ, քան 17։00-ի»,- այսօր «Մեդիա կենտրոնում» այս մասին ասաց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։
Ըստ նրա՝ սա նշանակում է, որ երբ հրապարակել են տվյալները եւ ուղարկել են ԿԸՀ, դրանից հետո որոշակի բաներ են փոխվել եւ այդ թիվն ավելի քիչ է ասվել ժամը 20։00-ին, քան 17-ին. «Հնարավոր կասկած կարող է լինել, որ դիտորդների աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել լցոնումներ կանխել եւ այդ ավելորդ քվեաթերթիկները դուրս են բերվել ու անվավեր են ճանաչվել»։
Վարուժան Հոկտանյանը նշեց, որ մի քանի գյուղերում «Այո»-ն 100% արդյունք է ապահովել. «Օրինակ՝ Արագածոտնի մարզի Միրաք, Սադունց, Դիամ, Սորի, Կոթեւան գյուղերում «Այո»-ն 100% է ստացել։ Արարատի մարզից Վարդաշատ գյուղում եւ Սյունիքից Քաշունի, Գուդենի եւ Թանահատ գյուղերում նույնպես 100% արդյունք է գրանցվել»։
Նա նշեց, որ հետագայում դիտորդները կարող են հաշվի առնելով այս տվյալները, լուրջ ուշադրություն դարձնել վերոնշյալ տեղամասերի եւ երեւույթների նկատմամբ։
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի