Գերմանիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն ավելի հաճախակի դարձնելու օգտին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Անկեղծ ասած, չէի ցանկանա հաշտվել այն մտքի հետ, որ ճակատագրապաշտության որոշակի դերակատարությամբ այդ հակամարտություններն անվանվեին սառեցված: Ամեն տարի դրանցից մարդիկ են տուժում, համապատասխան շրջաններում զարգացումը կանգ է առնում: Փոքր, բայց հստակ քայլերով մենք պատրաստվում ենք կայունացնել հրադադարի ռեժիմը, ամրապնդել վստահությունը և թեթևացնել տեղերում մարդկանց առօրյա կյանքը»,- ասել է նա:
Ինչպես հաղորդում է Trend-ը, Շտայնմայերը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մեջ անհանգստության տեղիք են տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծում զինված բախումների դեպքերը: Ուստի, նրա խոսքով, կարևոր պայման է ստեղծել այնպիսի մեխանիզմ, որով հնարավոր կլինի պարզել հրադադարի խախտման հանգամանքները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև