Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի մի խումբ ուսանողների հետ:
ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով. մոտ երկու ժամ տևած և անկաշկանդ մթնոլորտում ընթացած հանդիպման ընթացքում Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային առանցքային խնդիրներին, հայ-թուրքական, ռուս-թուրքական հարաբերություններին և դրա ազդեցությանը Հայաստանի վրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, սահմանադրական բարեփոխումներին և դրա ազդեցությանը ՀՀ արտաքին քաղաքականության վրա և այլն:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի և Լեռնային Ղարաբաղը չի կարող երբևէ ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր:
ԱԺ փոխնախագահը, կարևորելով երիտասարդ սերնդի հետ նման հանդիպումները՝ ուսանողներին հորդորել է լինել նպատակասլաց և երբեք չհուսահատվել դժվարություններից, զբաղվել գիտելիքների անընդմեջ կատարելագործմամբ: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարևորել է քրիստոնեական արժեքային համակարգի պահպանությունն ու դրա անաղարտ փոխանցումը սերունդներին:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն