Լրահոս
Օրվա լրահոսը

Ափաթուրայ. ՆԱՏՕ-ն պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը ղարաբաղյան հարցի կարգավորման գործում. Trend

Փետրվար 16,2016 15:56

ՆԱՏՕ-ն պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend-ը, Բաքվում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

«Դաշինքն ուղղակիորեն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, բայց մեր դիրքորոշումն այն է, որ մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Ափաթուրայը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում անհանգստացած են զորքերի շփման գծում իրավիճակի լարվածությամբ: «Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ի երկու անդամ-երկրները նաև ԵԱՀԿ ՄԽ անդամներ են: Կազմակերպության պաշտոնական դիրքորոշումն է՝ աջակցել ԵԱՀԿ ՄԽ-ին և հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Ափաթուրայը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29