Aravot.am-ը Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանից մեկնաբանություն խնդրեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի` մշակույթի նախարարին գրած բաց նամակի վերաբերյալ:
«Անկեղծ ասած կարելի է նույնիսկ մեկնաբանություն էլ չտալ, որովհետեւ նամակը բավականին ուշացած է եւ անհիմն է: Այն ինչի մասին, որ գրված է նամակում, էթիկայի կանոններից դուրս է, բայց դա մեր նախկին գլխավոր ռեժիսորի իրավունքն է»,-ասաց պարոն Գրիգորյանը:
Հավելենք, որ Կամերային երաժշտական թատրոնի կայքում հաղորդագրություն է զետեղված, որտեղ ասվում է.«Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի 2016 թվականի փետրվարի 12-ի N 13-Ա հրամանով աշխատանքից ազատվել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը եւ լուծարվել է 2015 թվականի փետրվարի 2-ին նրա և թատրոնի միջև կնքված N 11 աշխատանքային պայմանագիրը:
Գլխավոր ռեժիսորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն ու պատճառները տարբեր են, այդ թվում՝ պարբերաբար առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայանալը, իրեն վերապահված պարտականությունները պարբերաբար չկատարելը, տնօրենի հանձնարարականներն ու հրամանները չկատարելը, կամայականություն դրսևորելը, իր մասնագիտական և աշխատանքային պարտականություններից բխող հաշվետվությունները չներկայացնելը եւ այլն»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ վաղվա՝ փետրվարի 17-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ