ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ այսօր երեկոյան ստորագրվի ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը: «Ես չեմ բացառում, նաեւ չեմ հաստատում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա հավելեց, որ փաստաթղթի ստորագրումը շատ ուշ չի լինի: «Համաձայնագիրը, ըստ էության հիմնված է թե մեր մոտեցումների եւ թե նաեւ հանրապետության նախագահի՝ հատկապես վերջին ելույթում քննարկման արդյունքներով բարձրաձայնված հարցերի ընդհանրության վրա, որից հետո նոր կպաշտոնականացվեն մնացած գործընթացները»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:
Լրագրողների մյուս հարցերին նրա պատասխանը մեկն էր. «Մի փոքր էլ սպասեք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ