Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Իրանը Հայաստանի գեղեցիկ աչքերի համար երկաթուղի չի կառուցի» (Տեսանյութ)

Փետրվար 16,2016 15:31

«Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը բարդ է, որովհետեւ այն միայն Հայաստանին է հարկավոր»,-կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր նա ասաց, որ նման ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Իրանը դժվար թե 5 միլիարդից ավելի գումար վճարի՝ Հայաստանի գեղեցիկ աչքերի համար:

«Հայաստանում ընդունված է ասել, որ այն, ինչ կատարվում է Իրանում, մեզ համար ձեռնտու է: Մենք Իրանի համար լավ հարեւան ենք, որովհետեւ մյուս հարեւանների հետ ոչ այնքան լավ հարաբերություններ ունի, այդ թվում՝ Ադրբեջանի: Ուստի ընտրություն չկար, այդ պատճառով էլ Հայաստանը դիտարկվեց որպես բարեկամ: Իսկ հիմա Իրանի ճանապարհները բաց են, եւ Հայաստանի դերն Իրանի համար նախկինի պես չէ:

Ընտրության այլ հնարավորություններ ի հայտ կգան: Օրինակ, Ադրբեջան-Իրան հարաբերությունները զարգացման միտում ունեն, իսկ թե ինչպես կզարգանան, այլ հարց է»,- նկատեց Իսկանդարյանը:

Նա Հայաստան-Իրան ներկայիս հարաբերություններում խնդիրներ առանձնապես չի տեսնում, իսկ հետագայում երկու երկրները գուցե էներգետիկ ոլորտում գործակցեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29