Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի թեկնածուն հանդիպեց ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ (Տեսանյութ)

Փետրվար 16,2016 15:17

«Քննարկում էինք, թե նոր Սահմանադրության կարգավորումների համատեքստում ինչպիսի՞ գործունեություն պիտի ծավալի Մարդու իրավունքների պաշտպանը եւ, ընդհանրապես, ինչպիսին պիտի լինի նրա դերը: Գիտեք, որ հանձնաժողովում էլ քննարկվեց գործառույթների իրականացման հարցերը եւ հայեցակարգային այլ հարցեր»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ-ի թեկնածու Արման Թաթոյանը: Նա այսօր խորհրդարանում հանդիպեց ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

«Կարեւորում եմ այս քննարկումը, քանի որ հիմնական շեշտադրումը դրված էր անհատական եւ կանխարգելիչ գործունեության տեսակները զուգակցելու, կառուցողական աշխատելու վրա»,- մանրամասնեց Արման Թաթոյանը:

ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների հետ նախնական պայմանավորվածություն կա հանդիպելու, ՀԱԿ-ի հետ պայմանավորվածությունից, թեկնածուն տեղյակ չէր: Թեկնածուի հանդիպումները ԱԺ խմբակցությունների հետ, հավանաբար, վաղը կշարունակվեն:

Այլ մանրամասները` տեսանյութում

ՀՅԴ-ում չեն կիսում տեսակետը, որ գալով պետական գերատեսչությունից, Արման Թաթոյանը չի կարող անաչառ լինել: Խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ հայեցակարգային մակարդակով Արման Թաթոյանի մոտեցումները համընկնում են ՀՅԴ-ի մոտեցումներին: «Վստահ ենք, որ եթե աջակցությունը նաեւ պառլամենտի կողմից լինի, Արման Թաթոյանը կկարողանա իրացնել այն բոլոր գործառույթները, որոնք նախատեսված են սահմանադրական փոփոխություններով»,- ասաց նա` հավելելով, որ ՀՅԴ խմբակցության հինգ անդամներն այդ աջակցությունը կցուցաբերեն Արման Թաթոյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29