Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թալանված երկաթգիծը երբեւէ կվերականգվի՞

Փետրվար 16,2016 15:05

1980-1985 թթ. գործարկվեցին Իջեւան-Հրազդան երկաթգծի Հրազդան-Դիլիջան եւ Իջեւան-Դիլիջան հատվածները: Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը դադարեց:

1990-ական թվականների կեսից Իջեւանի եւ Դիլիջանի տարածաշրջաններում սկսեցին թալանել երկաթգիծը սնուցող էլեկտրական լարերը; Դրանք որպես գունավոր մետաղ էին հանձնում:

Ներկայումս թալանված են երկաթգծի ոչ միայն լարերը, այլ նաեւ էլեկտրասյուներ, կայարանների եւ կիսակայարանների շենքեր եւ այլն: Հաղարծին գյուղի տարածքում սողանքի պատճառով երկաթգծի մի հատված պոկված է:

Եթե տնտեսապես ձեռնտու համարվի Իջեւան-Դիլիջան երկաթգծի վերագործարկումը, թալանված երկաթուղին վերականգնելու համար ֆինանսական մեծ ներդրումներ են պահանջվելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29